1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի զարմացել «Սպարտակ»-ի մի քանի անհաջող ելույթներից հետո հնչած քննադատական խոսքերից:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում մոսկովյան ակումբը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած խաղում պարտվեց «Ամկար»-ին, որից հետո չկարողացավ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել՝ զիջելով «Սենտ Գալեն»-ին:
«Զարմանալի ոչինչ չկա, քանի որ ոչ թե պարտվել է ինչ-որ անհայտ ակումբ, այլ «Սպարտակ»-ը, որը Ռուսաստանի ամենահայտնի ակումբն է և ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ հաղթանակի դեպքում երբեմն քննադատության ենք արժանանում:
Ինձ չի հետաքրքրում փորձագետների կարծիքը: Թող խոսեն՝ ինչ ուզում են: Չէ՞ որ նրանք պետք է վաճառեն իրենց շաբաթաթերթերը:
Այժմ «Սպարտակ»-ում է խաղում Լուկաս Բարիոսը, ով հանդես է եկել Եվրոպայի ամենահզոր ակումբներից մեկի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
Օզբիլիսին օգնում եմ հարմարվել «Սպարտակ»-ում: Դա իմ պարտքն է: Նրա հետ խոսում եմ անգլերեն և հայերեն, իսկ նա վերհիշում է մայրենին: Հայաստանի հավաքականում մրցակցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե հիմնական կազմի խաղացողներից մեկը բացակայում է, այդ դիրքում խնդիրներ ենք ունենում:
Հայաստանի հավաքականը շատ հզոր է, հատկապես, երբ հիմնական կազմի բոլոր խաղացողները պատրաստ են դուրս գալ խաղադաշտ»,- Itar-tass-ի հետ զրույցում հայտարարել է Մովսիսյանը: