Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, խոնարհվեց դրա դիմաց ու քայլելով գնաց տուն (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու  համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները: Շենքից դուրս գալով, արդեն նախկին պաշտոնյան համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին: 

Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ասաց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել