Դարերի ընթացքում աշխարհում բազմաթիվ պատերազմներ, քաղաքական բախումների հետևանքով տեղի ունեցած ցավալի դեպքեր, բնական աղետներ են տեղի ունեցել: Այս գրառումը մեծապես կապված է հենց այդպիսի դեպքերի հետ: Այստեղ առանձնացրել ենք ամբողջ աշխարհը ցնցած այդպիսի լուսանկարներ: Բոլոր այս լուսանկարները ապացուցում են այն դժբախտ իրականությունը, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում: Շնորհիվ տարբեր ֆոտոլրագրողների ու պատերազմներ լուսանկարող մարդկանց` այսօր մենք կարող ենք ականատես լինել պատերազմներում տեղի ունեցող չարագործություններին ու ցավալի հետևանքներին և փորձենք խաղաղություն հաստատել այսուհետև, որպեսզի չունենանք նման դեպքերի կրկնություն:
Աշխարհին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում:

1.Մահվան պահը
 

Այս լուսանկարը արվել է Ռոբերտ Կապայի կողմից 1936թ.-ի սեպտեմբերի 5-ին: Լուսանկարում պատկերված մարդը Ֆեդերիկո Բորել Գարսիան է` անարխիստ իսպանացի հանրապետական:

2.Գաղթական մայրը

 ֆ
Լուսանկարը` Դորոթի Լենգի: Լուսանկարիչը պատմել է նկարի մասին. «Ես տեսա և մոտեցա սոված ու հուսահատ մորը կարծես մագնիսական ինչ-որ ձգողությամբ: Ես չեմ հիշում` ինչպես եմ նրան բացատրել իմ ներկայությունն այնտեղ ու կամ բացատրել, որ ուզում եմ լուսանկարել իմ տեսախցիկով, սակայն հիշում եմ, որ նա ինձ ոչ մի հարց չուղղեց: Ես հինգ նկար արեցի, ամեն անգամ նույն դիրքից, ավելի ու ավելի մոտենալով: Ես չհարցրի նրա պատմությունը կամ էլ նրա անունը: Նա ինձ ասաց, որ 32 տարեկան է, և որ նրանք կարողանում են գոյատևել դաշտերի սառած բանջարեղենով ու թռչուններով, որոնց սպանում են երեխաները: Այդ օրը նա վաճառել էր մեքենայի անվադողերը կերակուր գնելու համար: Նա նստել էր վրանում իր երեխաների հետ և կարծես մտածում էր, որ արված լուսանկարները ինչ-որ կերպ կօգնեն իրեն»:

3. Մահացող երեխան


Լուսանկարի հեղինակը հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Քեվին Քարտերն է: Լուսանկարն արվել է Սուդանի տեղական սնուցման կենտրոնում: Քարտերին մեղադրել ու քննադատել են երեխային չօգնելու համար: Հետագայում նա ինքնասպանություն է գործել ծանր ընկճախտից: Ինքնասպանությունից  առաջ նա գրառում է թողել, որում ասվում է. «Ես ընկճված եմ...առանց հեռախոսի...չունեմ գումար վարձակալության համար...չունեմ գումար երեխայիս օգնելու համար...չունեմ գումար պարտքերս վճարելու համար...փող: Ինձ անընդհատ հետապնդում են սպանությունների հիշողությունները, դիակները, բարկությունը, ցավը...սովամահ եղող վիրավոր երեխաները, խելագար-ուրախ մարդասպանները, ոստիկանությունը, մահապատժի ենթարկող մարդասպանները... Ես գնում եմ Քենին (վերջերս մահացած իր գործընկերը` Քեն Ուսթերբրուքը) միանալու, եթե բախտս բերի»:

4. Աղջիկը Նապալամում


Նիկ Ուի կողմից արված այս լուսանկարը Պուլիցերյան մրցանակի է արժանացել: Լուսանկարն արվել է հարավային վիետնամական հարձակումների ժամանակ 1972թ.-ին: Դեպի տեսախցիկը վազող աղջիկն արդեն ապահով է և կենդանի:

5. Սայգոնի սպանությունը


Լուսանկարը` Էդի Ադամսի: Այս նկարը նույնպես արվել է Վիետնամական պատերազմի ժամանակ և ցույց է տալիս պատերազմի ողջ դաժանությունը, որն իրականացվում է մարդկության հանդեպ:

6. 9/11 ընկնող մարդը


Լուսանկարի հեղինակը Ռիչարդ Դրուն է` «Assocaited Press» լրատվականի ֆոտոլրագրող: Լուսանկարն արվել է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ Նյու Յորքում: Շատ մարդիկ ուղղակի դուրս էին թռչում բարձրահարկ երկնաքերների պատուհաններից ծխից ու կրակից պաշտպանվելու համար:

7. Պայքարը բարիկադների դեմ


Լուսանկարն արվել է Օդիդ Բալիլթի կողմից: Պուլիցերյան մրցանակի արժանացած այս նկարում պատկերված է հերոսական պահը, երբ կինը միայնակ մարտնչում է ոստիկանների դեմ:

8. Ուգանդա


Մայք Ուելսի կողմից արված այս լուսանկարում պատկերված է ուգանդացի տղայի ձեռքը միսիոների ափի մեջ: Այս լուսանկարը ցնցել է ամբողջ աշխարհը` ցույց տալով աշխարհում տիրող անհավասարությունը:

9. Կոսովոյի փախստականենրը


Քարոլ Գուզիի կողմից արված այս լուսանկարում պատկերված է երկու տարեկան փախստական Ագիմ Շալան, ում հանձնում են իր պապիկի ձեռքը Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից գործարկվող Ալբանիայի ճամբարում:

10. Քենթի համալսարանի սպանդը


1970թ.-ի մայիսի 4-ին արված այս լուսանկարի հեղինակը Ջոն Ֆիլոն է: Պատկերված է պահը, թե ինչպես է 14-ամյա երեխան լաց լինում Ջեֆրի Մյուլերի դիակի կողքին, ով հրազենով սպանվել է Օհայոի ազգային պահակախմբի կողմից: Լուսանկարը արժանացել է Պուլիցերյան մրցանակի:

11. Հանս Քոնարդ Շումանը ցատկում է Արևմտյան Բեռլին


Լուսանկարն արվել է Փիթեր Լեյբինգի կողմից: Հետագայում այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային նախագծի մեջ` որպես Բեռլինյան պատի փլուզման հուշ:

12. Ռուանդայի ցեղասպանության արտացոլումը


Ջեյմս Նեթչուեի կողմից արված այս լուսանկարը պատմում է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին: Այս տղան այն բազմաթիվ տուժողներից մեկն է, ով դաժան խոշտանգումների է ենթարկվել համակենտրոնացման ճամբարում: Ազատվելուց հետո նրան հաջողվել է ողջ մնալ:

13. Ալենդեյի վերջին լուսանկարը


Լուսանկարը` Լուիս Օրլանդո Լագոսի: Պատկերված է Լատինական Ամերիկայի նախագահ Ալենդեն: Լուսանկարիչը սկզբում անանուն էր մնում: Սա Ալենդեի վերջին լուսանկարն է: Շատերի կարծիքով` սրանից հետո նա ինքնասպան է եղել:

14. Սպիտակներն ու գունավորները


Լուսանկարի  հեղինակը Էլիոթ Էրվիթն է: Այս լուսանկարը խորհրդանշում է Աֆիկայում մարդկանց ըստ մաշկի գույնի անհավասարությունը:
Լվացարաններից առաջինի վերևում փակցված է «Սպիտակներ», իսկ երկրորդի վերևում «Գունավորներ»:

15. Բոպալի գազային ողբերգություւնը


Լուսանկարի հեղինակը ֆոտոլրագրող Ռուղու Ռան է: Այն արվել է 1984թ. Հնդկաստանի Բոպալ քաղաքում տեղի ունեցած քիմիական ողբերգության ժամանակ: Հետագայում նա ցուցադրել է նկարները ողբերգությունից տուժածներին օգնելու համար:

16. Բիաֆրա 1969


Լուսանկկարը` Դոն Մքքուլինի: Բիաֆրայում ավելի քան 3 տարի տևած պատերազմը քանդել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Լուսանկարիչն այնքան ցնցված էր այն 900 երեխաների մահվամբ, որոնց ականատես էր եղել, որ նույնիսկ քիչ էր մնում` մահանար:

17. Աբու Ղրայբ բանտի խոշտանգումները


Այս լուսանկարը արտահայտում է այն բոլոր խախտումներն ու անարդարությունը, որը տեղի են ունենում այս բանտում ԱՄՆ ռազմական ուժերի և կառավարական տարբեր գործակալությունների մասնակցությամբ: Դրանք բացահայտվեցին, երբ լուսանկարը հրապարակվեց:

18. Վառվող վանականը


Լուսանկարի հեղինակը Մալքոլմ Բրաունն է: Լուսանկարում պատկերված է բուդդիստ վանական Թիչ Քուանգ Դուկը, ով ինքնահրկիզվել է, այն բանի համար, որ այդ ընթացքոում կաթոլիկների ու բուդդիստների միջև  մրցակցություն էր սկսվել: Վանականը նույնիսկ չէր շարժվում ու ամբողջովին հանգիստ էր նույնիսկ վառվելիս:

15. Երիտասարդ սևամորթների կախաղանը


Լուսանկարը արվել է Լոուրենս Բիթլերի կողմից 1930թ.-ին: Այս երիտասարդներին  կախաղան են բարձրացնում այն բանից հետո, երբ սուտ է տարածվում այն մասին, թե նրանք մի սպիտակամորթ աղջկա էին բռնաբարել: Այս նկարն օգտագործվել էր այդ ժամանակաշրջանում սպիտակների ժողովրդավարությունը ներկայացնելու  համար:

16. Ֆեդերալ զինվորների մահը ճակատամարտի  առաջին օրը


Լուսանկարը` Մեթյու Բրեդի: Պատկերված է 1860-ականներին Պենսիլվանիայում Գեթիսբուրգի ճակատամարտի ռազմադաշտը:

17. Տյանանմեն հրապարակ, 1989թ.


Լուսանկարը` Ստյուարտ Ֆրանկլինի: Լուսանկարում պատկերված է մի մարդ, ով պարում է հենց տանկերի դիմաց: Սկզբում լուսանկարիչը չէր կարծում, թե լուսանկարը կունենա այն խորհրդանշական նշանակությունը, որն այն ունի այսօր:

18. Հրդեհաշեջ խողովակը քաղաքացիական շարժման ժամանակ


Լուսանկարը` Կառլոս Մուրի: Լուսանկարը արվել է այս տղաների ու ոստիկանների միջև տեղի ունեցած վեճի ժամանակ, որի արդյունքում ցուցարարների վրա ջուր են բաց թողել: Մայիս, 1963թ.:

19. Օրինախախտ տղաները


Լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Լյուիս Հայնն է: Պատկերված է երեխաներին հանքափորային աշխատանքներում ներգրավելը Հարավային Փիթսոնում` Պենսիլվանիայում:

20. Չե Գևարայի դիակը


Ֆրեդի Ալբորտայի կողմից նկարված հեղափոխական Չե Գևարայի դիակը: Որոշ մարդիկ այս նկարում Չեին համեմատել են Հիսուսի հետ, և դրանից հետո մարդիկ սկսել են օգտագործել «Չեն կենդանի է» կարգախոոսը:

21. Ծաղիկով աղջիկը


Նկարի հեղինակը Մարկ Ռիբոդն է: Լուսանկարը արվել է վիետնամական պատերազմի ժամանակ, երբ այս կինը, ծաղիկով մոտենալով ոստիկաններին, արտահայտում է իր բողոքը: Իսկ նկարը հետագայում դարձել է Ծաղիկներով շարժման խորհրդանիշը:

22. Երկրաշարժը Սիչուանում


Լուսանկարը` Մեդ Նիսանի: Լուսանկարում պատկերված է մի մարդ, ով ցավագին ապրումներ է ունենում 8 մգ երկրաշարժի տեսարանները դիտելոուց հետո:

23. Սպասիր ինձ, հայրիկ:


Լուսանկարի հեղինակը Կլոդ Դեթլոֆն է: Լուսանկարի վերնագիրն ավելին է ասում պատերազմի հետևանքների ու վիճակի մասին: Այս երեխան վազում էր իր մայրիկից դեպի հայրիկը` շարքային Ջեք Բերնարդը, ով քայլային շքերթով մեկնում էր պատերազմի:

24. Կին վետերանները


Լուսանկարում պատկերված է պատերազմից մոր վերադարձն ու իր երեխայի հետ երկար սպասված հանդիպումը:

25. Վութոն Բասեթիում ընկած զինվորները


Մարդիկ իրենց վերջին հրաժեշտն են տալիս` հարգելով պատերազզմում ընկած զինվորներին: Կինը ողբում է հարազատ զինվորի մահը:

26. Բժիշկ Ֆրից Քլեյնը բազմաթիվ դիակների մեջ


Այս հայտնի լուսանկարում պատկերված է բժիշկ Ֆրիցը, ում առաջադրանքն էր համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներին ուղարկել գազային սենյակներ, որտեղ նրանք պետք է սպանվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել