Մի դատարկ բաժակ` լցված կարոտով,Սեղանի ծայրին մի կերպ դիմացող...
Ուզում է ընկնել, մաս-մաս փշրվել,
Բայց ինչ-որ մի ուժ անտեսանելի
Պահում է նրան, փայփայում քնքուշ...
Ուզում եմ հրել, մաս-մաս փշրել,
Պատուհաս դարձած այդ սին կարոտից
Միտքս ազատել...
Մի դատարկ բաժակ` լցված կարոտով
Սեղանի ծայրից ընկավ, փշրվեց...
Նյութի աղբյուր՝ http://sonaadilkhanyan.blogspot.com/2013/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել