Panarmenian.net-ը գրում է.
Ուրբաթ օրը զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի շրջանի N զորամասի 19-ամյա զինվոր Ասկերլի Անար Դաղստան օղլուն, 1994 թ. ծնված, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով:
Փաստով հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:
2013 թ. 5 ամսում, ըստ Բավի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում զոհվել է 43 զինվոր, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների թիվը բանակում 50-ից ավելի է:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/169944/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել