Pastinfo.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին խանգարում են անվերջ կադրային խնդիրները: Այդ մասին ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Յուրա Մովսիսյանը:

«Այնպես ստացվեց, որ ընթացիկ ընտրափուլում միայն մեկ անգամ ենք խաղացել լավագույն կազմով՝ չեխերի դեմ, որոնց հյուրընկալվելիս հաղթեցինք 2:1 հաշվով: Ելնելով այդ հանգամանքից կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը վատ չի հանդես գալիս: Հեռանկարային թիմ ունենք, ինչը ակնառու ապացուցեց դանիացիների նկատմամբ 4:0 հաշվով արտագնա հաղթանակը: Չեմ հիշում, որ որևէ թիմ Կոպենհագենում չորս գոլ խփած լինի նրանց: Կամ Իտալիայի դեմ հանդիպումը. 60-70 րոպե հավասար պայքար էինք մղում աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ՝ զրկված լինելով հիմնական կազմի 3-4 խաղացողից: Հայաստանի հավաքականը շատ բանի է ունակ՝ հատկապես, երբ շարքում են առանցքային ֆուտբոլիստները»,- գտնում է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել