Emedia.am-ը գրում է.

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին Երևանում հայտարարեց, որ նոյեմբերին Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ

Այդ մասին հայտարարությամբ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն՝ հավելելով, որ Եվրամիությանը մտադիր է ստորագրել Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի ու նախաստորագրել այն Վրաստանի ու Մոլդովայի հետ:

«Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլևս ի վիճակի չէ նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք երեքուկես տարի»,- ընդգծեց Ֆյուլեն՝ հիշեցնելով, որ Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է երկու միասնական հատված- փաստաթղթերից ու չի կարող բաժանվել, քանի որ դրանք փոխլրացնում են միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել