Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը երկրի դրոշը շրջված տեսքով է բարձրացրել Panorama.am-ը գրում է.

Վրաստանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության շինարարական օբյեկտներից մեկում գրանցվել է ադրբեջանական դրոշի հետ կապված հերթական զավեշտալի դեպքը: Այդ մասին ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական պորտալին է հայտնել ընթերցողներից մեկը, ով վերջերս է վերադարձել Վրաստանից:

Ըստ նրա` Ադրբեջանի պետական նավթային ընկերության շինարարական կառույցներից մեկում ադրբեջանական դրոշը շրջված է բարձրացվել: Ընդ որում` բազմաթիվ մարդիկ են նկատել այդ փաստը:

«Ես Ֆեյսբուքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության էջում գրեցի, սակայն ոչ մի արձագանք չեղավ», - գրում է ընթերցողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել