Ճիշտն ասած` ինձ մոտ զարմանք է առաջացնում ոմանց տվայտումը որևէ միությանը միանալու հարցում, ի՞նչ է պատահել, միություն է ընդամենը… Մենք, չգիտես, թե ինչու, նմանատիպ նորմալ երևույթներին շատ մտավախությամբ ենք մոտենում: Վերջիվերջո պետք է հասկանանք, որ խոսքը գնում է ընդամենը անդամակցելու մասին, ոչ թե ինչ-որ պետության կազմի մեջ մտնելու. ծայրահեղ դեպքում ձեռք չտվեց, կարող են հանգիստ ազգովի մի հատ հանրաքվե անցկացնել, և ժողովրդի կամքի թելադրանքով դուրս գանք որևէ միության անդամակցությունից:
Փոխանակ աղաղակենք, որ արտագաղթը ծայրաստիճան շատանում է, փոխանակ աղաղակենք, որ շատ քաղաքացիներ այսօր ծայրաստիճան աղքատության մեջ են գտնվում, փոխանակ աղաղակենք, որ ամենաթողությունը վտանգում է մեր առօրյան, փոխանակ խոսենք այն մասին, որ կոռուպցիան այս աղքատ երկրում ավերիչ է, փոխանակ գոռանք, որ այլևս այսպես չենք կարող ապրել, անհրաժեշտ են արմատական սոցիալական բարեփոխումներ, փոխանակ կանգնեցնենք մեր գիտական ոսկե ֆոնդի արտահոսքը, փոխանակ մտածենք, որ այնքան արտաքին պարտ ունենք, որ մի երեք սերունդ դժվար թե կարողանա այն փակել, փոխանակ մտածենք, թե ինչպես կարելի է երկիրը փրկել տնտեսական հանցագործների թալանից, ընկել ենք «այ սրան կմիամամք, այ նրան չենք միանա, կամ կմիանանք, բայց վերապահումով, կամ…»: Բավական է, մենք այսօր այնպիսի աղետալի վիճակում ենք, որ պետք է անդամակցենք ոչ միայն մաքսայինի կամ եվրոպականի հետ, այլ նաև տասնյակ այլ միությունների հետ, որոնցից հնարավոր է մի օգուտ քաղել:
Հ.Գ. Մենք ընտրելու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ «հալ», ով մեզ ինչ առաջարկում է, պետք է չհրաժարվենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=414469408665318&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել