![](/static/news/b/2023/12/849640.jpg)
Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։ Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, եւ ոչ մեկը չիմանա։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, սակայն մեծ մասն անհետացել էր, մյուսներն արագ անջատում էին հեռախոսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը լսեց հարցը եւ ասաց, որ չի ուզում մեկնաբանել: Ավելի ուշ զանգահարեց մեզ եւ հորդորեց հետեւել Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել