1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը նավթի օրական արդյունահանումը կազմել է 7.745 մլն բարել: Այս մասին հայտնում է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA)՝ փոխանցում է Lenta.ru-ն:

EIA-ի փորձագետների հաշվարկները վկայում են, որ նավթի արդյունահանման ծավալը հասել է 1989 թվականից ի վեր առավելագույն մակարդակի:

Վերլուծաբանների տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթարդյունաբերության աճի տեմպերը զգալիորեն արագացել են վերջին 2 տարիներին: 2011-ի օգոստոսին նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է միջինը մոտ 5.6 մլն բարել, մինչդեռ այդ ժամանակվանից հումքի արտադրությունն աճել է մոտ 40 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ 2010-11թթ. արդյունահանումն աճել է ընդամենը 6 տոկոսվ: 

Չնայած արդյունահանման ծավալի աճին՝ ԱՄՆ-ը շարունակում է հումքի ներկրումը, սակայն ծավալները կրճատվում են:

Այս տարվա հուլիսին նավթի գնման ծավալը ընկել է՝ հասնելով օրական 7.7 մլն բարելի, ինչը 17 տարվա մեջ նվազագույն մակարդակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել