«The Times» օրաթերթը, փորփրելով սեփական արխիվները, հրապարակել է շնաձկների նախընտրած ամենատարօրինակ «ուտեստները»:

1. 1821թ.-ին թերթը պատմել էր մի ձկնորսի մասին, ով փորձում էր խայծի փոխարեն մետաղական դոլարով ձուկ բռնել, բայց ամեն ինչ ապարդյուն էր ընթանում: Չորս օր անց 300 մղով հեռավորության վրա նրա ընկերները գտել էին շնաձկան և դելֆինի, որոնց ստամոքսներում հայտնաբերել էին երեք մետաղական կեռիկներ` դոլարներով:

 

2. Մեկ ոչխար, հորթի գլուխ և ոտքեր, ծովախեցգետին և ինչ-որ այլ տարօրինակ ծովային կենդանի. ահա այն գտածոների ցանկը, որը հայտնաբերել էին շնաձկան ստամոքսում 1823թ.-ին:

 

3. Նույն տարում շնաձկան ստամոքսում գտել էին նաև վեց ֆունտանոց հրանոթային ռմբաքար: Ինչպես կարծել էր հեղինակը, ռմբաքարը ամրացրել էին մահացածին, որպեսզի թաղեին ծովում, իսկ շնաձուկը կերել էր մահացածին բեռան հետ միասին:


4. Փաստաթղթերի կապոց ամերիկյան երկկայմանի «Նենսի» նավից. ահա թե ինչ էին գտել բրիտանացի ձկնորսները շնաձկան մեջ ամերիկյան հեղափոխության ժամանակ: Հետաքրքիրն այն է, որ շնաձկանը հերձել էին նավի  հրամանատարի հրամանով, որպեսզի նորից կարողանային օգտագործել խայծը` խոզի մսից մի կտոր:


5. «Այդ հրեշը յոթ շարք ատամներ ուներ, նրա ստամոքսում հայտնաբերեցինք տղամարդու փտած դիակ. նա միջին հասակի էր, լավ հագնված», - ասված է 1856թ.-ին Նոր Օռլեանից ստացված հաղորդագրություններից մեկում:


6. Փոթորիկը «Յուտլանդիա» նավի տախտակամածից քշել-տարել էր անդամներից մեկի բադին: Քանի որ բադի ոտքին ամրացված էր նրա հասցեն և տիրոջ անունը, բադին շնաձկան ստամոքսում գտած ձկնորսները վերադարձրին նրան տիրոջը:


7. Բրիսբեյնում հսկայական շնաձկան ստամոքսում գտել էին տարբեր բաներ՝ ներառյալ ոչխարի բուրդ և շատ մեծ խեցգետին:


8. «Ստամոքսում մի քանի մարդկային ոտքեր կային` կոշիկներով», – հայտնում են շնաձկան մասին, որին բռնել էին Ֆիումայում:


9. 1922թ.-ին շնաձկան միջից կենդանի կրիա հանեցին: Նրան տեղափոխեցին նյույորքյան ակվարիում և անվանեցին Իոնա:  


10. Երբ Սիդնեյի ակվարիում բերեցին կենդանի շնաձկանը, նա մարդկային ձեռք փսխեց: Ձեռքի վրայի դաջվածքով և մատնահետքերով ոստիկանությունը պարզեց, որ մահացածը Ջեյմս Սմիթն էր, ով, ըստ ոստիկանների վարկածի, սպանվել էր և գցվել ծովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել