Ճապոնիան երկիր է, որը պատմականորեն սերտորեն նույնականցվել է տեխնոլոգիաների հետ։ Փորձեք մտաբերել որևէ խոհանոցային տեխնիկայի ապրանքանիշ, վիդեո խաղի վահանակ, կամ սպառողական էլեկտրոնիկայի որևէ ապրանք․ հավանականությունը մեծ է, որ դա ճապոնական ապրանքանիշ կլինի։ Արդեն գաղտնիք չէ, որ մենք այնքան երկար ժամանակ ենք ճապոնական տեխնիկա օգտագործել, որ նույնիսկ չենք հասկանում, թե ինչքան շատ ենք ճապոնական ապրանքանիշերը ներառել մեր կյանքում։
Իրականում, այն մարդկանց համար, ովքեր երբևէ չեն եղել Ճապոնիայում, հատկանշական է երկիրը պատկերացնել որպես ֆուտուրիստական հրաշքների վայր՝ մարդկանց օգնող նորագույն տեխնոլոգիաներով: Դուք տեսնում եք տորթերի վաճառքի մեքենաներ, ռոբոտ-խոհարարներ, որոնք պատրաստում են փողոցային սնունդ կամ կենցաղային տեխնիկա, ինչպես գիտաֆանտաստիկ ֆիլմերում:
1912թ․-ից ի վեր Ճապոնիան մեծ տեխնիկական առաջընթաց է ապրել։ Հենց այստեղ են ստեղծվել բջջային մարտկոցը, ինչպես նաև մեկ այլ բեկումնային գյուտ՝ անլար հեռախոսը։
Միևնույն ժամանակ, Ճապոնիան նաև մեծ քայլեր կատարեց ռազմական տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով առաջին նպատակային ավիակիրը, ինչպես նաև դիզելային շարժիչով տանկերը, նշանավոր նվաճումներ, որոնք անմիջապես տեղ գտան պատմության գրքերում:
Ճապոնիայի հիմնարար հատկություններից է օտար մշակույթներից սովորելու և նոր գիտելիքները սեփական մշակույթի տարր դարձնելու կարողությունը։ Միևնույն ժամանակ, երկիրն առանձնանում է մյուս բոլոր արդյունաբերական ազգություններից․ այն մի քանի անգամ ամբողջովին փակ է եղել արտաքին ախարհի համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի գիտական ու տեխնոլոգիական համակարգը շարունակեց ծառայել արդյունաբերականացմանը։ Արդյունքում՝ ունենալով արտակարգ հետազոտական ինստիտուտներ և իրականացման գերազանց կարողություն, անցումը գիտությունից արդյունաբերություն Ճապոնիայում կատարվեց շատ հարթ։
Ճապոնիան անում է ամեն ինչ՝ դառնալու առաջին երկիրը, որը կապացուցի, որ հնարավոր է նորարարությունների աճ գրանցել, նույնիսկ եթե երկրի բնակչությունը նվազում է։
Հաղթահարելով գլոբալ փորձությունները
Սոցիալական ազդեցությունը Ճապոնիայի ստարտափների հիմնական ուղղվածությունն է, նրանք փորձում են կառուցել ավելի կայուն ապագա տարբեր ձևերով, ներառյալ՝ բեկումնային լուծումները։ Մինչ ամբողջ աշխարհում պետությունները փնտրում են տնտեսական աճն ու արտադրողականությունը աշխուժացնելու նոր ուղիներ, Ճապոնիայի ժամանակակից ենթակառուցվածքը, տեխնոլոգիական գիտելիքները և բարձր կրթված աշխատուժը դարձել են նորարարության կենտրոն: Երկրի ստարտափ էկոհամակարգի նոր հայտնագործությունները, հարթակները և գործընթացները ներուժ ունեն փոխակերպելու տնտեսության բոլոր ճյուղերը՝ Ճապոնիայի սահմաններից դուրս:
Առևտրի, ներդրումների և գիտելիքի հոսքերի միջոցով նորարարությունները տարածելով աշխարհով մեկ՝ Ճապոնիան ստեղծում է նոր պայմաններ կյանքի ավելի լավ որակի համար և շարունակում է իր վաղեմի ավանդույթը՝ ձեռներեցության, համագործակցության և նորարարության միջոցով առճակատ հաղթահարելու մարտահրավերները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել