1. Թաքնված սեքսուալ ֆանտազիաներ
Այո, այո, կանանց մոտ դրանք նույնպես կան, և ի տարբերություն տղամարդկանց` դրանք կանանց մոտ ավելի գունագեղ են և բովանդակալից: Պոռնոն կանանց համար լավագույն միջոցն է ուսումնասիրել գաղտնի սեքսուալ ցանկությունները` առանց իրականում դրանք փորձելու:
2. Քանի որ ՆԱ էլ է նայում
Սա երևի թե ամենագլխավոր պատճառն է, թե ինչու են կանայք անգամ ամենածանրաբեռնված օրվա ընթացքում ժամանակ գտնում պոռնոյի համար: Չէ՞ որ իրենց տղամարդն էլ է դիտում այն, և պետք է պատկերացում կազմել, թե ինչն է իրեն հետաքրքրում:
3. Տղամարդկանց ուսումնասիրրություն
Պոռնոն կարելի է դիտել որպես տարբեր ֆիզիկական տվյալներով և սեքսի տեխնիկայով մերկ տղամարդկանց ցուցադրություն: Անգամ եթե մի քանի տարի մշտական զուգընկեր ունեք և արդեն անգիր գիտեք նրա սեքսուալ բոլոր մեխանիզմները, միևնույն է, հետաքրքիր է, թե ինչպես են մյուս տղամարդիկ ԴԱ անում: Այս պատճառը կարելի է համարել ամենաանմեղը, քանի որ հարցը հետաքրքրասիրության մեջ է:
4. Սեքսուալ փորձի ձեռքբերում
Սա թերևս ամենատրամաբանական պատճառն է: Վերջապես ուրիշ որտեղի՞ց ինֆորմացիա վերցնել. ընկերուհիները չափազանց գաղտնապահ են, նկարներով բան չի երևում, իսկ վիդեոյով ամեն ինչ կարելի է պարզ ու հասկանալի սովորել:
5. Թուլացում
Ցանկացած կանացի ամսագրում այն հարցին, թե ինչպես օրգազմ ստանալ, գրված է` թուլանալ: Իսկապես դժվար թե կարելի է լավ սեքս ունենալ, եթե ուղեղը զբաղված է ընթրիքի կամ մանկական տակդիրների մասին մտքերով, իսկ ահա պոռնոն թույլ է տալիս կանանց տրամադրվել ճիշտ ալիքի վրա:
6. Հաշտեցում սեփական սեքսուալության ևս մեկ կողմի հետ
Բոլոր ժամանակներում տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են նայել սեքսին: Եթե տղամարդու համար մի քանի զուգընկերուհի ունենալը նորմալ է, ապա կնոջ համար դա դեռևս տաբու է մնում: Այս և նման նախապաշարմունքները կնոջ մոտ վախ են սերմանում դեպի սեքսն ընդհանրապես: Իսկ պոռնոն բացում է կնոջ մեջ նստած «պոռնիկին» և թույլ է տալիս հաճույք ստանալ սեքսից:
7. Անկախություն
Այս պատճառը սերում է նախորդից, բայց ավելի խորն է: Պոռնոն օգնում է կնոջն իրեն ավելի խորը ճանաչել և եսասեր դառնալ սեքսում: Այն նաև օգնում է կնոջը դադարել մեղադրել ինքն իրեն իր բնական, բայց արգելված թվացող սեքսուալ ցանկությունների համար:
Իր էությամբ պոռնոն ճանապարհ է դեպի գենդերային հավասարություն: Եթե համարձակություն ունենաք և խոստովանեք, որ դիտում եք պոռնո, ապա դա կնշանակի, որ դուք չեք վախենում լինել անկախ, կրքոտ և չեք թաքցնում, որ սիրում եք սեքսը: