Առավոտյան էրեկցիան նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է:
Երբ տղամարդը երազներ է տեսնում, ակտիվանում է ուղեղի կենտրոնը, որը վերահսկում է ռեֆլեկտոր էրեկցիան:
Միաժամանակ երազները կարող են էրոտիկ մաս չպարունակել:
Էրեկցիա առաջանում է նաև գիշերվա ընթացքում միզապարկի լցվելու հետևանքով:
Նույնիսկ երեխաները մոր արգանդում կարող են էրեկցիա ունենալ. դա բնական ֆիզիոլոգիական գործընթաց է:
Մտահոգիչ է առավոտները տղամարդու էրեկցիայի բացակայությունը:
Էրեկցիայի հետ կապված խնդիրները և սեռական գործառույթների հնարավոր խանգարումներն ախտորոշելու համար բժիշկները պատճառական մասին բարակ թղթե օղակ են հագցնում երեկոյան և ստուգում են դրա ամբողջականությունն առավոտյան:
Ամբողջական օղակը խոսում է ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին թույլ էրեկցիայի մասին:
Ըստ ամենայնի՝ տղամարդու սեռական գործառույթները նորմալ չեն:
Եթե առավոտյան էրեկցիան հանկարծ վերացել է և չի դիտվում երկար ժամանակ, տղամարդու առողջության հետ ինչ-որ բան այն չէ:
Էրեկցիայի կորուստը կարող է կապված լինել նույնիսկ սրտային անբավարարության հետ:
Էրեկցիայի բացակայության պատճառները՝
- Հիպերտոնիա և արյան ճնշման ժամանակավոր բարձրացում տարբեր գործոնների հետևանքով
- Շաքարային դիաբետ
- Հորմոնալ անհավասարակշռություն
- Սրտային անբավարարություն
- Ալկոհոլ և ծխախոտ
- Մշտական ֆիզիկական կամ մտավոր գերլարվածություն
- Ընկճախտ և ուժեղ սթրեսներ
- Հակադեպրեսանտների, թմրեցուցիչների, միզամուղ դեղամիջոցների ընունում
- Սակավաշարժ կենսակերպ և անառողջ սննդակարգ
Եթե առավոտյան էրեկցիա չկա մեկ ամիս, դա կարող է խոսել վեներական հիվանդությունների, շագանակագեղձի հիվանդության և էրեկտիլ դիսֆունկցիայի մասին:
Ոչ մի դեպքում դեղատանից պոտենցիան բարձրացնող ոչ մի դեղամիջոց չգնեք: Այդ դեղամիջոցները կարող են շատ մեծ վնաս հասցնել տղամարդու առողջությանը:
Դրանք թանկ արժեն, բայց, միաժամանակ, շատ թունավոր են, կարող են երկար ժամանակով ներքին օրգանների աշխատանքի խանգարում առաջացնել:
Էրեկցիայի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում պետք է անմիջապես բժշկի դիմել:
Հավելենք, որ լիարժեք սեռական կյանքի համար պետք է նորմալ քնել, առողջ սնունդ օգտագործել և շարժվել:
Սրանք էրեկցիայի հետ կապված խնդիրների լավագույն կանխարգելումն են: