
Shamshyan.com-ը գրում է
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։