Էս հեքիաթը հաճախ եմ հիշում:
Էսօր էլ հիշեցի` Աղվան Հովսեփյանի առիթով:
Մի դաժան թագավոր է լինում: Շաաատ դաժան ու բիրտ:
Սա հանկարծ իմանում է, որ մի գեղջուկ կին օր ու գիշեր աղոթում է իր համար, որ լավ լինի, առողջ լինի, որ բան չպատահի հանկարծ:
Թագավորը որ լսում է, շատ է զարմանում: Ասում է` պառավին ինձ մոտ բերեք:
Պառավին բերման են ենթարկում, սա հարցնում է.
-Ասա, իմանամ, մի լավ բան չունեմ արած քեզ համար: Խնդրում ես աստծուց, որ երկար ապրեմ, հանկարծ ինձ բան չպատահի: Ինչո՞ւ ես ինձ էդքան օրշնում:
Պառավը ասում է.:
-Թագավորն ապրած կենա, քո օղորմածիկ հերը շատ վատ մարդ էր: Էնքան անիծեցի` մեռավ: Բայց իրենից հետո եկար դու` հազար անգամ ավելի վատն ես: Աղոթում եմ, որ հանկարծ քեզ էլ բան չպատահի, ու հանկարծ երանի չտանք էս օրերին...
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/709855.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել