Armsport.am-ը գրում է․
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ։ Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ Մանրամասներն՝ այստեղ։
Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց։ Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց։
Բնականաբար, մարզումների ժամանակ ուշադրություն դարձրել էինք մրցակցի եզրային նետումներին։ Ցավոք սրտի՝ Հայաստանի հավաքականում չկան այդքան բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Կարիք չկա այդ մասին խոսելու, ինչ եղել է՝ արդեն անցյալում է։
Իվուի վնասվածքի մասին առայժմ չեմ կարող ոչինչ ասել։ Առավոտյան բուժզննումից հետո պարզ կլինի։
Դեռ մեկ հանդիպում ունենք, սխալ կլինի հիմա ամփոփել հավաքականի ելույթներն ընտրական խմբում։ Դեռ վաղ է այդ մասին խոսել, Խորվաթիայի հետ հանդիպում դեռ ունենք»,- ասաց Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ: