«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը։ ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»։ Այդ վարկը Հայաստանը ստացավ երկարատև ու դժվարին բանակցություններից հետո։ Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով։
Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը։ Մեր տեղեկություններով, առավելագույնը, որին համաձայն է ռուսական կողմը այս պահին, վարկի վերակսսռուցումն է, այսինքն՝ դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը։ Համեմատության համար նշենք, որ միայն վերջին տարիներին Ռուսաստանը ներել է Լիբիային 4.5 մլրդ դոլարի պարտք, Աֆղանստանին՝ 11.6 միլիարդ դոլարի պարտք, Իրաքին՝ 12 մլրդ դոլարի պարտք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: