Կարող ես լինել ՀԱԿ համակիր կամ՝ ընդդիմանալ Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական ծրագրերին, սակայն եթե քաղաքացի ես, հնարավոր չէ անտարբեր անցնել մի երիտասարդի ճակատագրի կողքով, ով այսօր բանտում է՝ չկատարած հանցագործության պատճառով:
Տիգրանին վաղուց, շատ վաղուց եմ ճանաչում: Կարելի է ասել՝ նրա պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են աչքիս առաջ:
Խենթության հասնող նվիրում, անձնուրացություն, քծնանքի մերժում. ահա այն հատկանիշները, որոնք բնորոշում են նրան:
Գուցե նրան խորթ են քաղաքական մարտավարական հնարքները, դասագրքային ճշմարտությունները, սակայն նա տեսակ է, ով, իր պատկերացումներով, ճշմարտություններով, պայքարում է իր, մյուսների իրավունքների, քաղաքացիական ազատությունների համար:
Տիգրանը դարձավ իշխանություն-ընդդիմություն
Տիգրանը անազատության մեջ է, որովհետեւ Հայաստանում չկա արդարադատություն, որովհետեւ եթե նման բան լիներ, ճաղերի հետեւում կլինեին Գորիսի մահաբեր կրակոցների հեղինակները կամ թեկուզ նրանք, որոնց քինախնդրությունը, կեղծ մատնությունը Տիգրանին դրել են այսօրվա կարգավիճակի մեջ:
Տիգրանի անազատությունը խորհրդանշում է մեր երկրի ավտորիտարիզմը, իշխանության թշվառությունը, ընդդիմության բառադիությունը...
Տիգրանի փոխարեն՝ կալանված է Հայաստանի քաղաքացին:
Ես Տիգրան Առաքելյանն եմ, ուրեմն՝ անազատության մեջ եմ...
Դու Տիգրան Առաքելյանն ես, ուրեմն անազատության մեջ ես...
Հայաստանի քաղաքացին Տիգրան Առաքելյանն է, ուրեմն՝ անազատության մեջ է...
... Երկրի նախագահն ու դատավորն էլ նախագահ ու դատավոր չեն, որովհետեւ իրենց բանտապետի ու կլյուչնիկի տեղ են դրել...
... Երկիրն էլ երկիր չէ, որովհետեւ ազատությունն ու փշալարը անհամատեղելի են...



