1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ սկսվում է Աննա Էլոյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Աննա Էլոյանը 2013 թվականի մայիսի 25-ի կեսգիշերին Երևան քաղաքի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկի մերձակայքում վիճաբանել է իր փաստական ամուսնու՝ Հովնանի հետ: Գիշերային վիճաբանության ընթացքում Աննան, մեղադրանքի համաձայն, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Հովնանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Աննա Էլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_right_213799.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել