Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացատրել է, թե որն է միլանյան ակումբի գլխավոր ուժը.

«Ո՞րն է մեր ուժը.․․ Փաստն այն է, որ մենք միասնական թիմ ենք, և երբ դժվարություններ կան, դա հատկապես պարզ է երևում։

Միասնությունը լավագույն զենքն է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։

Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել