1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Զրուցակիցները շարունակել են ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_213933.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել