* * *
Ե՞րբ է եղել, որ ես լացը,
Գերադասեմ ծիծաղից,
Ու հանգերս տխո՜ւր, տրտո՜ւմ,
Կախեմ սգո աչքերից:
Լաց չե՛մ լինում,
Չե՛մ ծիծաղում անիմաստ,
Ֆիքսում եմ ա՛յն,
Ինչ տեսնում եմ կյանքում այս:
Գրածներս հեքիաթներ չեն,
Լեգենդներ չեն խորիմաստ,
Սե՛րն են…
Կի՛րքն են…
Գեղեցի՛կն են…
Լցնում սրտերը մարդկանց:
Չե՛մ ծիծաղում,
Չեմ էլ խեղդվում ես լացից,
Բայց համբույրի
Հետքն է ջնջվում իմ դեմքից:
Խրճիթներ է տեսնում աչքս,
Գովերգում է պալատներ,
Հոգիս ինչ-որ անհայտ ծովում
Փնտրում է նոր ցամաքներ:
Վստահ եմ, որ գտնելու եմ,
Թեկուզ մի ժայռ,
Լե՜րկ, դատա՜րկ,
Հենց այնտեղ էլ լաց կլինեմ,
Կծիծաղեմ անդադար:
Կայմաձողից սիրտս է ճչում.
- Երևում է մի ցամաք, ինչ-որ մեկն է
Երկու ձեռքով,
Ազդարարում ահազանգ…
Լաց չեմ լինում, չեմ էլ փորձում ծիծաղել,
Չէ՞ որ գիտեմ,
Նորից դու ես
Ճամփիս վրա հայտնվել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/527516917321282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել