Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ելույթ ունենալով Էր Ռիադում կայացած գագաթնաժողովում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջազգային խաղաղության համաժողով անցկացնել և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք կոչ ենք անում (ՄԱԿ) Անվտանգության խորհրդին անցկացնել միջազգային խաղաղության համաժողով և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նաև կանխի «Գազայի հատվածում պաղեստինցիների բռնի տեղահանումը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել