Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ինչպես գրում է IRNA-ն, հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Իլամ նահանգի Աբդանան քաղաքից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել