Հատուկ նրանց համար, ովքեր նշված ֆիլմերը կամ դրանց մի մասը չեն դիտել, լրիվ չեմ պարզաբանի վերջաբանները, որպեսզի ցանկությունը չկորի դիտել այս ֆիլմերը, բայց մյուս կողմից էլ` այս ֆիլմերն այնպիսին են, որ մի քանի անգամ նայելուց հետո անգամ չեն կորցնում իրենց հետաքրքրությունը: Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենատխուր վերջաբանով ֆիլմերը.
10. Յոթ/Семь (1995, Se7en)
Եթե անկեղծ, ապա Ֆինչերի այս ֆիլմի հիմքում ընկած սցենարը ոչ մի հեղափոխական նորություն չուներ հանդիսատեսի համար. չարագործ մանյակները դարեր ի վեր հայտնի էին իրենց դաժան հնարամտությամբ, ինչի համար էլ նրանց մասին պատմող ֆիլմերը դառնում են բլոքբասթերներ: Սակայն այս ֆիլմում բանալ ողբերգությունը ազդում է հանդիսատեսի վրա տասնապատիկ ուժով: Ճիշտն ասած` ինքս էլ դժվարանում եմ նշել դրա իրական պատճառը, գուցե դա կինոյի կախարդանքն է, որը երբեմն ավելի անկանխատեսելի է դուրս գալիս, քան ամենասահմռկեցուցիչ մանյակ-մոլագարը:
9. Մարմինները գողացողների ներխուժումը/Вторжение похитителей тел (1978, Invasion of the Body Snatchers)
Սա 1956 թվականին նկարահանված օրիգանալ ֆիլմի անթիվ-անհարմար ռիմեյքների շարքի անդրանիկն էր, որտեղ շտկել են օրիգինալի միակ թերությունը՝ անհասկանալի ու անսպասելի հեփփի էնդը, որը ֆիլմի ամենավերջում էր, և դա արել են հանճարեղ տեսարանի միջոցով, որը մտնում է ուղեղի մեջ, ինչպես Էդվարդ Մունկի «Ճիչը»:
8. Թռչելով կկվի բույնի վրայով/Пролетая над гнездом кукушки (1975, One Flew Over the Cuckoo՛s Nest)
Ֆիլմի վերջաբանում գլխավոր հերոսին սպանելը իրենից ոչ մի օրիգինալ բան չի էլ ներկայացնում, և նման բանի ականատես ենք լինում ամեն 5-րդ ֆիլմում, իսկ այ այնպես սպանել, որպեսզի հերոսի մահով երկնքից աստղ ընկնի, արդեն գերխնդիր է: Դա պետք է անել այնպես, որ անգամ ամենաանսիրտ ու անտարբեր մարդու գլուխը մտնի, որ աշխարհը կորցրեց ինչ-որ լուսավոր բան, և դա անուղղելի է: Հենց դա էլ հաջողվել է անել Ֆորմանին իր ֆիլմում, որը էտալոն է ծառայում արդեն մի քանի սերնդի համար:
7. Լուռ փախուստ/Молчаливое бегство (1972, Silent Running)
Թեթև էկոլոգիական ֆանտաստիկ կինոնկար՝ դրոներով ու տիեզերական ծաղկանոցներով: Իհարկե, սա այդքան էլ ստանդարտ նյութ չէ, որից կարելի է պատրաստել այնպիսի մի գործ, որը արդյունքներ ու ապրումներ կառաջացնի հանդիսատեսի մոտ, ֆիլմի վերջաբանին ընդառաջ միայնակության ահասարսուռ թեման աճելով հասնում է հիրավի տիեզերական մասշտաբների: Սա իրոք այսպես կոչված հումանիստական ֆանտաստիկայի անողոք նմուշ է:
6. Բրազիլիա/Бразилия (1985, Brazil)
Թերրի Ուիլիամսի հակաուտոպիստական այս ապառաժի վերջաբանն այնքան էր ազդել պրոդյուսերների ու կինովաճառողների վրա, որ ֆիլմը մեկ տարի պահեցին գրադարակում, նոր ամերիկյան կինոշուկա ներդրեցին՝ արդեն կենսուրախ հեփփի էնդով և... խայտառակ ձախողվեցին: Բայց այսօր արդեն կարելի է չտխրել, որովհետև հասանելի է ֆիլմի օրիգինալ տարբերակը, բայց այնուամենայնիվ կտխրեք գլխավոր հերոսի ճակատագրից:
5. Ֆավնի լաբիրինթոսը/Лабиринт Фавна (2006, El laberinto del fauno)
Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն ևս մի միզանտրոպ է կինոօլիմպոսում և աննկարագրելի հոռետես: Նրա հետ ամեն ինչ պարզ էր այս առումով դեռ «Սատանայի ժայռը» ֆիլմից հետո, բայց մետրը գերագույն հաճույք ստացավ՝ ծանակելով մարդկությանը. ընդամենը 5 տարի անց նա նկարահանեց ամենասարսափելի մանկական հեքիաթը, որը երբևէ տեսել էր աշխարհը:
4. Ափին/На берегу (1959, On the Beach)
Գրեթե ցանկացած դրամատիկական ֆիլմ ատոմային ապոկալիպսիսի մասին ոչ մի լավ բան չի հուշում: Այս ցուցակի մեջ կարող էին հայտնվել 1984 թվականի «Թելեր» և 1983 թվականի «Կտակը» ֆիլմերը, բայցևայնպես «Ափին» ֆիլմը երևի թե նման ֆիլմերից ամենաանհույսն է, որովհետև դրա մեջ պատկերված տխրությունն ու անելանելիությունը փոխանցվում են անգամ նրանց, ովքեր բացարձակ անտարբեր են ատոմային ապոկալիպսսի թեմայի նկատմամբ:
3. Երազանքի ռեքվիեմը/Реквием по мечте (2000, Requiem for a Dream)
Սա հիրավի մեծ հակաթմրանյութային ֆիլմ է, որտեղ քարոզներ չեն կարդում: Թմրանյութերի վնասակարությունը Արոնոֆսկին ցույց է տալիս հրաշալի մեթոդով՝ հանդիսատեսի «գլխին խփում են» թմրանյութային հսկայական պարկով այնքան ժամանակ, մինչև նրա ներքին ձայնը կսկսի գոռալ. «Ես ամեն ինչ հասկացա, ազնիվ խոսք, երբեք չեմ մոտենա թմրանյութերին»: Ամենասարսափելին այն է, որ հանդիսատեսը դեռ ամենասկզբից հասկանում է, որ ֆիլմը վատ է վերջանալու, բայց ֆիլմի առավելությունն այն է, որ այն զարգանում է էլ ավելի վատ, քան հանդիսատեսն է պատկերացնում:
2. Հեծանիվներ առևանգողները/Похитители велосипедов (1948, Ladri di biciclette)
Մահ, բաժանում, խենթություն, աշխարհի վերջ և անբուժելի հիվանդություններ. ահա հիանալի մեթոդներ, որոնցով ցանկացած ֆիլմի վերջաբան կարելի է ողբերգության վերածել: Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվներ առևանգողները» ֆիլմը խոյանում է այս ամենի վրա, որովհետև այս ֆիլմում ողբերգության պատճառը թվում է, թե անհամեմատ ավելի փոքր է: Ֆիլմը պատմում է մի փոքրիկ մարդուկի սնանկացման մասին, և ռեժիսորը ոչ մի հույս չի տալիս հանդիսատեսին, որ ամեն ինչ կարող է կարգավորվել:
1. Մշուշը/Мгла (2007, The Mist)
Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտը այն աստիճան էր մտել Սթիվեն Քինգի կերպարի մեջ, որ կարողացավ այնպիսի կամային որոշումներ կայացնել, որոնք անգամ ինքը՝ Քինգը, վախեցել էր կայացնել այս պատմության մեջ: «Մշուշի» վերջաբանը արջի ծառայություն է մատուցում, որովհետև քչերն են դրանից հետո համարձակվում նորից նայել այն՝ իմանալով, թե ինչպես է ավարտվում պատմությունը, բայց մյուս կողմից այս ֆիլմի փառքն այնքան մեծ է այդ պատճառով, որ մոլորակի վրա տարածվելով` այն երկրպագուների բանակներ է հավաքում, որոնք հասկանում են, որ գոնե այդ մի անգամը պետք է նայել այս ֆիլմը, որպեսզի հետո հանգիստ խղճով նայել մնացած սարսափ ֆիլմերը՝ որպես ռոմանտիկ կատակերգություններ: