Ladynews.am-ը գրում է.

Գեղեցիկ և գրավիչ լինելը թերևս բոլոր կանանց երազանքն է: Գեղեցկությունը կնոջ գլխավոր խաղաքարտերց է, և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներս քիչ ժամանակ չենք տրամադրում այն միշտ պատշաճ պահելու համար: Այնուամենայնիվ, շատ կանայք այդպես էլ չեն գոհանում հայելում իրենց արտացոլանքը տեսնելիս: Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք: Բարձունքներին հասնելը սկսվում է առաջին քայլից ինքդ քեզ ընդունելուց, քո մարմինն ու քո թերությունները, առանց որոնց մենք պարզապես այլ մարդիկ կլինեինք: Գոյություն ունեն մի քանի ոչ բարդ կանոններ, որոնք կօգնեն կանանց սիրել իրենց թերությունները:

Հոգեբանությունը խորհուրդ է տալիս այսպիսի վարժություն. թերթիկի վրա առանձին գրեք Ձեր առավելությունները և Ձեր թերությունները: Առավելությունների ցուցակը պետք է կարդալ ամեն օրև հպարտանալ դրանցով, իսկ յուրաքանչյուր թերության դեմ պայքարել: Օրինակ, եթե թերությունների ցուցակում տեղ են գտել ավելորդ կիլոգրամներն ու ալարկոտությունը, ապա կարելի է նպատակ դնել վարժություններ անել կամ առավոտյան վազքով զբաղվել:

Փոխեք Ձեր դատողությունները Ձեր բնավորության կամ արտաքինի մասին: Փոխեք այդ պարտադրող «պետք է»-ն «ուզում եմ»-ի: Միայն վառվող ցանկությամբ կարելի է փոխել որևէ բան:
Շատ շփվեք ինքանավստահ և լավատես մարդկանց հետ: Որպես կանոն լավատեսությունը վարակում է և էներգիայով լիցքավորում: Շփվելով ինքնավստահ մարդկանց հետ, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակներին, խթան է դառնում, որպեսզի Դուք էլ հասնեք նման արդյունքների:

Ամեն օր ժամանակ գտեք Ձեր հաջողությունները ֆիքսելու: Դա կարող է մի քանի րոպե տևել, իսկ ոմանց մոտ մի քանի ժամ: Այդ ժամանակ մտածեք Ձեր մասին, Ձեր հաջողությունների մասին: Եվ անպայման մտածեք հաջողությամբ:
Դադարեք անդադար բողոքել Ձեր կյանքից և անհաջողություններից: Անգամ Ձեր մտերիմներին: Հենց դուք դադարեք այդ մասին խոսել, բոլոր խնդիրները կդառնան ավելի պակաս նկատելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել