1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։

Նախարարներն անդրադարձել են Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձել են հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել