Միֆեր ավելորդ քաշի վերաբերյալDoctors.am-ը գրում է.

Ճարպակալումը ավելորդ ճարպի կուտակումն է օրգանիզմում: Այն հիվանդություն է, որի դեմ մարդը ստիպված է պայքարել ողջ կյանքի ընթացքում: 95% դեպքերում ճարպակալումը շատակերության արդյունք է: Ճարպակալման մասին մի շարք սխալ պատկերացումներ կան ձևավորված. 

1. Ես ոչինչ չեմ ուտում, բայց միևնույնն է գիրանում եմ: Սա միանշանակ սուտ է: Օդից ավելորդ քաշ չես հավաքի: Կարող եք չնկատել՝ ինչպես եք լրացուցիչ կալորիաներ օգտագործում՝ օրինակ, աղցանի մեջ շատ ձեթ ավելացնելով կամ յուղոտ պանրի տեսակներ օգտագործելով: Սննդի էներգետիկ արժեքը պայմանավորված է նրա կալորիականությամբ, այլ ոչ ծավալով: 

2. Նիհարելու համար պետք է երեկոյան 18.00-ից հետո ոչինչ չուտել: Իրականում, քնելուց 3-6 ժամ առաջ չսնվելը կհանգեցնի գլյուկոզայի մակարդակի գիշերային անկման, առավոտյան թուլության և երկարատև սոված մնալու պատճառով գերգրգռված ախորժակի: 

3. Նիհարելու համար անհրաժեշտ է պարբերաբար սովի մատնվել: Սա էլ է սխալ, քանի որ սովի էպիզոդներին անպայման կհաջորդեն բուլեմիայի էպիզոդները, և քաշը կավելանա: 

4. Միջանկյալ սննունդը` խնձորը, կոնֆետը, ուտելիք չեն և էներգետիկ արժեք չունեն”: Իրականում, այն ամենն,ինչ կուլ ենք տալիս, բացի ջրից, սնունդ է: Իսկ սնունդը կալորիաներ է պարունակում: 

5. Ավելորդ քաշը խնդիր չէ, եթե մարդուն չի անհանգստացնում իր արտաքին տեսքը: Չմոռանանք,որ ճարպակալումը հիվանդություն է: Այն հանգեցնում է մի շարք բարդությունների` զարկերակային հիպերտոնիա, շաքարախտ, լյարդի ճարպային ախտահարում, հոդերի ախտահարումներ, անպտղություն: Ճարպակալումն անհրաժեշտ է բուժել, քանի որ այն կրճատում է կյանքի տևողությունն ու որակը: 

6. Իմ երեխան առողջ է, աշխույժ, սակայն շատ քիչ է ուտում: Սա թյուր կարծիք է: Երեխան ուտում է այնքան, որքան հարկավոր է: Վտանգավոր է երեխային ստիպել, որ շատ ուտի: Ավելի վտանգավոր է երեխային ուտելու համար խրախուսելն ու գովելը: Սա հետագայում կարող է հանգեցնել սննդային վարքի խանգարման, սննդային մոտիվացիայի աղավաղման և ,որպես հետևանք, ճարպակալման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել