10. Բանգկոկ, Թայլանդ

Bangkok Thailand night cityscape

Bangkok Thailand night life soi cowboy

2012թ.-ին և վերջին տարիներին Թայլանդի սնդուսափայլ մայրաքաղաքը աշխարհում ամենաշատ  այցելություններ գրանցած վայրն է: Զարմանալի չէ, որ Բանգկոկը աշխույժ ու բազմագույն գիշերային կյանք ունի: Բանգկոկը լի է տանիքներին տեղակայված բարերով, պարային ակումբներով, թրենդային, ռոքային բարերով, որոնք կբավարարեն գիշերային կյանքով ապրողների տարբեր նախասիրությունները:

9. Բուենոս Այրես, Արգենտինա

Buenos Aires night

Buenos Aires Disco club night life

Այս հարավամերիկյան մեգաքաղաքը անհավանական գիշերային կյանք ունի, որը նաև բավականնին երկար է տևում: Արգենտինայի էկզոտիկ այս քաղաքում բազմաթիվ գիշերային ակումբներ կան, կոկտեյլային բարեր, փաբեր ու հրաշալի ռեստորաններ: Պետք է նշել, որ այստեղ գիշերային կյանքի վրա նույնպես իրենց ազդեցությունն են թողել տանգոն ու լատինաամերիկյան ռիթմերը:

8. Բեռլին, Գերմանիա

Berlin Germany night festival of lights

Berlin Germany night club

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը հայտնի է իր անվերջանալի գիշերային կյանքով: Աշխարհի ոչ մի քաղաք այսքան բազմազան ակումբներ չունի, որքան Բեռլինը: Այստեղ հնարավոր է գտնել ռետրո ոճի փաբերից մինչև դասական գինու բարեր ու ժամանակակից տարբեր նորարարական հետաքրքիր հաստատություններ, նկուղային հարկերում խնջույքների հրապարակներ, ինչպես նաև վայրեր, որտեղ կարող եք վայելել կենդանի երաժշտություն:

7. Նյու Յորք, ԱՄՆ

New York City night skyline

New York City nightlife

Կարելի է ասել, որ Նյու Յորքն այն վայրն է, որտեղ ծնունդ են առել երեկույթները: Անընդունելի կլիներ այս ցանկում չներառել Նյու Յորքը: Այստեղ դուք կարող եք գտնել հսկայական ակումբներ, էլեգանտ լաունջ բարեր, կոկտեյլային բարեր, վինտաժային փաբեր և այս ամենն օրվա յուրաքանչյուր պահի` գիշեր, թե ցերեկ: DJ-ների ու ակումբների սիրահարների համար Մանհեթենը համարվում է երեկույթների մասնակցելու հիմնական կենտրոնը: Իսկ եթե դուք չեք սիրում գիշերային ակումբներ ու բարեր հաճախել, ապա կարող եք վայելել Նյու Յորքի հրաշալի ռեստորանները, որտեղ կարող եք բազմատեսակ ուտեստներ համտեսել, խմել և պարել: Նյու Յորքը շատ ավելին կարող է առաջարկել, քան միայն ալկոհոլը, պարերը, ակումբներն ու բարերը: Միշտ կարելի է հետաքրքիր բան գտնել Բրոդվեյում ու Թայմս հրապարակում: Այս երբեք չքնող քաղաքում հնարավոր չէ ձանձրանալ:

6. Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ

Miami Florida South Beach Night

Miami bar night life

Այս գեղեցիկ ծովափնյա քաղաքում կարելի է բազմաթիվ հրաշալի բարեր, ակումբներ ու այնպիսի վայրեր գտնել, որտեղ էքստրավագանտ ու էկզոտիկ զվարճանք կարելի է ապրել: Հարավային լողափը հայտնի է երեկութային տրամադրությամբ, որտեղ մարդիկ հավաքվում ու վայելում են աշխույժ գիշերային կյանքը: Մայամիի լողափնյա բոլոր հյուրանոցներն իրենց բարերը ունեն:

5. Իբիզա, Իսպանիա

Ibiza Spain night

Ibiza Spain night club

Իբիզան իսպանական կղզի է: Այն հայտնի է աշխարհի ամենալավ գիշերային ակումբներով, DJ-ներով, ովքեր ամեն ամառ հավաքվում են այստեղ` տարբեր ակումբներում նվագելու համար: Այս կղզի շատ են այցելում կարճ` մեկշաբաթյա հանգիստ վայելել ցանկացողները, ովքեր պարում ու զվարճանում են Իբիզայի հրաշալի ակումբներում: Կղզին իրենից բնական գեղեցկություն է ներկայացնում: Այստեղ գոյություն ունեն ՄԱԿ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող մի քանի վայրեր: Պետք է նշել, որ ակումբներն այստեղ տնտեսության զարգացման հիմնական ոլորտն են: Կղզին երբեմն նույնիսկ անվանում են ակումբների սիրահարների աշխարհի մայրաքաղաք, քանի որ այստեղ են գալիս աշխարհի տարբեր անկյուններից ակումբային կյանքի սիրահարներ: Ամենահայտնի ակումբներից են «Սպեյսը», «Ամնեզիան» և «Պաչան»: Կղզին այնքան փոքր է, որ կարելի է ընդամենը երեք ժամում դրա ամբողջ տարածքով մեկ երթևեկել:

4. Լոնդոն, Միացյալ Թագավորություն

London Eye and cityscape at night

Picadilly Circus London at night

Բեծ Բրիտանիայի մայրաքաղաքը բազմաթիվ հետաքրքիր վայրեր ունի, որտեղ թվում է, թե զվարճանքը երբեք վերջ չունի, մասնավորապես «Մայֆերը», «Քեյմդենը» «Պիկադիլի» հրապարակը, Հարավային Կենսինգթոնը և այլն: Լոնդոնի ակումբները լի են աշխարհի տարբեր անկյուններից այստեղ եկած մարդկանցով: Այստեղ կարելի է բազմաթիվ կոկտեյլային, թրենդային բարեր գտնել, սուպեր ակումբներ և գիշերային թատերական բարեր: Գիշերային կյանք վարող մարդկանց բոլոր նախասիրություններին համապատասխան վայրեր կարելի է գտնել Լոնդոնում:

3. Ամստերդամ, Հոլանդիա

Amsterdam Holland at night

Amsterdam Holland Erotic Museum

Ամստերդամը առանձանում է իր գեղեցիկ ճարտարապետությամբ, սակայն այդ հրաշալի կառույցների ետևում թաքնված է «մեղքերով» լի կյանքը: Այստեղ թմրանյութերով լցված թխվածքներ են մատուցում բազմաթիվ բարերում: Շոկային կարող է հնչել, սակայն այստեղ կանայք են տրվում վարձով, ովքեր ցուցադրության են հանված փողոցներում տեղակայված ապակե սրճարաններում: Ամստերդամը միայն մեծահասակների համար ժամանակն անցկացնելու և զվարճանալու համար վայր է, ուր ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում: Երևի եվրոպական ոչ մի քաղաքում չեք գտնի ուրիշ մի վայր, որտեղ թմրադեղերը օրինական են, կանայք` մատչելի, իսկ ալկոհոլն` այդքան թունդ:

2. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Rio De Janeiro at night

Girl dancing in Rio

Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ Ռիո դե Ժանեյրոն ամբողջովին փոխվում է գիշերը: Գիշերային կյանքն այստեղ բուռն է: Այն լի է գույներով, կրքերով ու ոգով կլոր տարին շարունակ: Այստեղ բոլորը սիրախաղեր են ունենում, խմում ու պարում, նույնիսկ երբ կարնավալն ավարտված է: Բոլոր տեղացիներն ու զբոսաշրջիկները ամբողջ գիշեր զվարճանում ու պարում են քաղաքի նորաձև բարերում ու ակումբներում, ինչպես օրինակ` «Լոնդրա» բարը Ֆասենո հյուրանոցում: Սա աշխարհի լավագույն քաղաքներից մեկն է, որտեղ հարաբերականորեն կարելի է ավելի քիչ գումար ծախսել և ավելի շատ զվարճանալ: Ռիոյում նույնիսկ բացօթյա` փողոցներում են պարում ու զվարճանում, ինչպես նաև փոքրիկ հրապարակներում և լողափերին:

1. Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ

Las Vegas at night

Las Vegas gambling drinking

Լաս Վեգասը անկասկած աշխարհի համար մեկ քաղաքն է գիշերային կյանքի սիրահարների համար: Նևադայի անապատի սրտում գտնվող այս քաղաքը լի է նեոնային լուսավորությամբ, որոնք ամեն անկյունից լուսարձակում են հյուրանոցների, խաղատների, ակումբների, առևտրի կենտրոնների շենքերից: Այստեղ հնարավոր է բավարարել յուրաքանչյուր քմահաճույք` լինի դա խմելը, դրամախաղը, թե մեկ այլ բան: Ուղղակի մի փոքրիկ զգուշացում. այն, ինչ տեղի է ունենում Լաս Վեգասում, միշտ չէ, որ կարող է մնալ հենց այնտեղ, քանի որ քաղաքը լի է այնպիսի մարդկանցով, ովքեր, խցկվելով ձեր անձնական կյանք, կարող են տեսաձայնագրել կամ լուսանկարել ձեզ` այնուհետև այն օգտագործելով ձեր դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել