Որոշել եմ շուտ քնել, էլ Լուսնոտություն չեմ անում: Բայց մեկ ա, ունեմ մի հաճելի զբաղմունք: Սիրում եմ գիշերը, երբ արդեն ոչինչ չունեմ անելու, միացնել հաճելի երաժշտություն ու մի քանի րոպե խախտելով գիշերային լռությունը վայելել որոկյալ երաժշտություն: Ընթացքում հիշել անցած օրը, պլանավորել գալիքը, մի քիչ երազել ու ժպիտով գնալ քնելու, առավոտյան, եթե արտառոց դեպքեր չլինեն, լավ տրամադրությունն ապահովված է: Հիմա հենց դա եմ անում, ու որոշեցի իմ փոքրիկ գաղտնիքով կիսվել ձեզ հետ: Համ էլ վաղվանից գնում եմ պրակտիկայի, ուրախ եմ, ու նոր էներգիայով ու եռանդով ուզում եմ մի լավ բան անել:
Լավ, բարի գիշեր, ձեզ էլ նուրբ ու քնքուշ երազներ :)
Նյութի աղբյուր՝ http://lusnot.livejournal.com/6924.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել