Ladynews.am-ը գրում է.

Մեր կյանքն իսկական քաոսի է վերածվում, երբ  սկսում ենք մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչն իրականում այդքան էլ կարևոր չէ մեզ համար: Մենք նյարդայնանում ենք ամեն մանրուքից, հոգնում մեզ շրջապատող իրերից, մարդկանցից, կրկնվող իրավիճակներից և այլն: Ի վերջո, մենք մեզ հասցնում ենք անելանելի վիճակի, որտեղից լուծումը գտնելու փոխարեն ավելի ու ավելի ենք խճճվում: Այս ամենից խուսափելու տասը ճանապարհ LN-ից…

Դադարեք այդքան մեծ ուշադրություն դարձնել Ձեր էմոցիաներին: Դրանք պարզապես էմոցիաներ են, որոնք հայտնվում են, հետո չքանում, փոխվում և այսպես շարունակ: Կառավարեք Ձեր արարքները, մի խուսափեք մի քանի անգամ հարցի շուրջ մտածելուց:

Քիչ լսեք Ձեր ներքին ձայնին: Եթե ուզում եք երջանիկ լինել , ապա դադարեք կրկնել, որ  դժբախտ եք:  Հաճախ մենք ինքներս բացատրում ենք մեզ, թե ինչ ենք զգում, մտածում` ինչ է նշանակում այս կամ այն էմոցիան: Այս բացատրությունների գերակշռող մասը միայն պատկերացումներ են, երևակայություն, մնացած մասը Ձեր ներքինի հետ անհամերաշխությունն է:  Մի երևակայեք, թե ինչ են Ձեր մասին մտածում մարդիկ: Հավատացեք, որ ավելի հաճախ Ձեր ներքին ձայնը խաբում է Ձեզ և վնասում:

Սովորեք չանհանգստանալ և կառավարել Ձեր հիստերայի նոպաները: Ինչքան շատ  մտածեք վատ բաների մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կպատահեն Ձեզ հետ:

Ինչքան հնարավոր է, հեռու վանեք մեղքի զգացումը: Ձեզ ինչ-որ բանում մեղադրելով՝ Դուք հաստատ ոչինչ չեք փոխի:Եթե մեղքի զգացում ունեք որևէ արարքի համար, ապա Ձեզ տանջելու փոխարեն մտածեք, թե ինչ քայլ կարելի է անել, որ նախկինը ուղղվի կամ գոնե հետևանքներն ավելի մեղմացուցիչ լինեն: Եթե հնարավոր չէ, պարզապես ընդունեք  Ձեր սխալը և փորձեք հաջորդ անգամ չկրկնել:

Մի անհանգստացեք, մի  նյարդայնացեք Ձեզ չվերաբերող հարցերի շուրջ: Տհաճ մարդիկ իրականում չպետք է  Ձեզ անհանգստություն պատճառեն, իսկ հաճելի մարդիկ՝ ուրախացնեն: Մարդիկ և իրադարձությունները  պարզապես մարդիկ են և անընդհատ կրկնվող իրադարձություններ, և ոչ ավելին: Յուրաքանչյուր զգացում՝ հիացմունքից մինչև բարկություն, առաջանում է  իրադարձությունների  արդյունքում, բայց դրանք չեն կարող կառավարել Ձեզ, եթե  Դուք թույլ չտաք:

Բավական է ինքնադատափետմամբ  զբաղվեք: Ինքնապախարակումն անիմաստ գործընթաց է, որը ոչ մի արդյունք չի տալու: Ինչքան  առաջ գնաք, միևնույնն է,  լինելու են Ձեզնից առաջ կանգնողներ, ինչքան վերև թռչեք, լինելու են նաև ավելի վեր սլացողներ և այդպես շարունակ: Բայց հիշեք, որ ինչքան էլ Դուք ներքև ընկնեք, կգտնվեն հազարավորներ, որ ավելի ներքևում կլինեն: Մի քննադատեք նաև ուրիշներին, դա նույնպես անիմաստ և անշնորհակալ գործ է:

Մի կենտրոնացեք այն բանի  վրա, որ Ձեր աշխատանքը, կյանքը զարգանում են ոչ այն ուղղությամբ, որն ինքներդ  կցանկանայիք: Ինչքան փորձեք կոնկրետ պլանով առաջ շարժվել, այդքան դուրս կգաք այդ սահմանագծից: Կյանքն անընդհատ փոխվում է. պլաններ մի կազմեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել