Lurer.com-ը գրում է.
Հինգշաբթի` սեպտեմբերի 12-ին, ամերիկյան-հարավկորեական պորտալ 38 North-ը հրապարակել է տվյալներ այն մասին, որ հյուսիսկորեական Յոնբենում միջուկային օբյեկտի վրա գրանցվել է սպիտակ գոլորշի: Փորձագետների կարծիքով` դա վկայում է ռեակտորի ակտիվացման մասին:
Ամերիկա-կորեական համալսարանի երկու հետազոտող, հետազոտելով օգոստոսի 31-ին արված լուսանկարները, եկել են այն եզրակացության, որ միջուկային ռեակտորի աշխատանքը Յոնբենում կարող էր վերագործարկվել:
Յոնբենում օբյեկտի աշխատանքի վերսկսման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա. գրում է ria.ru-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=115293&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել