Operativ.am-ը գրում է.

BBC NEWS-ը հայտՆում է, որ Կենսնիգտոնի պալատը հայտարարել է, որ Արքայազն Ուիլյամը ավելի քան 7 տարվա ծառայությունից հետո թողնում է ռազմական գործունեությունը:

Քեմբրիջի դուքսը կատարեց իր վերջին ճամփորդությունը, որպես ՌԱՖ-ի փրկարար օդաչու անցած երեքշաբթի օրը: Այժմ նա Քեմբրիջի դքսուհու հետ կկենտրոնանա արքայական գործերի և բարեգործության վրա: Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղարը:


Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատրաստվում են լքել իրենց Անգլսի տունը և տեղափոխվել Կենսսինգտոնի պալատ` առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
BBC-ի արքայական թղթակիցը` Պիտր Հանթը, իր Twitter-յան էջում գրել է, որ արքայական պաշտոնյաները ասել են որ հաջորդ 12 ամիսները կլինեն «անցումային» արքայազն Ուիլյամի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել