Մամուլը գրում է, որ արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել: Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որևէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ, Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներից մեկն արձագանքել է՝ ասելով, որ միայն ինքնորոշման հարցը չէ, որ խնդիր է. իրենց հետագա քայլերի, հետագա ճակատագրի հարցերը նույնպես օրհասական են: Միաժամանակ պատգամավորը տեղեկացրել է, որ չի հաջողվել կապ հաստատել ԱԺ փոխնախագահ Բաղունց Գագիկի հետ, որը, ինչպես հայտնի է, «Միասնական հայրենիքից» է:

Նկատենք, որ «Միասնական հայրենիքը» Սյամոյի քաղաքական ուժն է, որ, ինչպես ինքն է սիրում հաճախ ընդգծել, երկրորդ ազդեցիկ քաղաքական ուժն է Արցախի խորհդարանում:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես էլ պատգամավորներին չի հաջողվում կապ հաստատել Սյամոյի թիմակցի հետ՝ առնվազն արցախահայերին հուզող կենսական խնդիրները քննարկելու, հետագան մատնանշելու, ինչ-որ պլան մշակելու: Բաղունցը Սյամոյի հրահանգո՞վ է «թռել», թե՞ գործ ունենք այսպես ասած տեխնիկական խնդրի հետ: Խնդիրն այն է, որ Սյամոն ու նրա մանկլավիկները չեն թաքցնում, որ դեմ են հանդես գալիս ՀՀ տարածքում Արցախի դե յուրե գոյությանը. Սյամոն էր այդ մասին հայտարարել իր վերջին հարցազրուցներից մեկում՝ պնդելով, որ արցախահայության խնդիրը բացառապես հումանիտար դաշտում է: Այս դիրքորոշումը, պետք է արձանագրել, ներդաշնակվում է ՔՊ-ի դիրքորոշման հետ, և այս իմաստով Սյամոյին կարելի է ՔՊ-ի կլասիկ քարոզիչ համարել:

Կասկած չկա, որ Սյամոն կանի իրենից կախված ամեն ինչ՝ փոզմիշ անելու արցախցի պատգամավորների բարի նպատակները. Նիկոլից հենց այդ հրամանն է ստացել՝ հանգիստ խճով բերանն առնելու հնարավորությունը չկորցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել