Հաճախ ամենացանկալի ուտեստը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ վտանգավոր: Ուտելով մի փոքրիկ կտոր` Դուք վտանգում եք Ձեր առողջությունը, ինչպես նաև կյանքը: Թեպետ պետք է նշել, որ այսպիսի ուտելիքների պատրաստման համար ընտրվում են միայն լավագույն շեֆ-խոհարարները, և բացի այդ` դրանք բավականին թանկ արժեն:

 

Ձուկ ֆուգու


Ֆուգու ձկան միջի թույնի մեկ կաթիլը կարող է մարմնի կաթված առաջացնել, ապա նաև մահ: Բայց Ճապոնիայում այս ձուկը դելիկատես է համարվում: Այս ճաշատեսակի պատրաստման համար պետք է երկար տարիներ սովորել: Ձկան թունավոր մասերը՝ խավիարն ու լյարդը, պետք է այնպես հանել, որպեսզի թույնը չանցնի նուրբ փափկամսի մեջ: Շեֆ-խոհարարի ամենափոքրիկ սխալը կարող է այցելուի մահվան պատճառ դառնալ: Ճապոնիայում ամեն տարի գրանցվում է ֆուգու ձկան թունավորվածության 10 դեպք:

 

«Սան Նակ Ջի» 


«Սան Նակ Ջի» կամ ուղղակի ուտեստ կենդանի ութոտնուկից. շատ հայտնի դելիկատես է Կորեայում և Ճապոնիայում: Ոչ մի խոհարարական նրբություն էլ չկա: Հարկավոր է դեռ կենդանի ութոտնուկի շարժվող շոշափուկները ծամել և փորձել կուլ տալ առանց խեղդվելու: Հարավային Կորեայում տարեկան 6 հոգի մահանում է այս դելիկատեսը համտեսելուց հետո: Նրանք խեղդվում են շոշափուկներից:  

 

Հսկայական գորտ-ցուլ


Հսկայական գորտ-ցուլը Նամիբիայի գլխավոր դելիկատեսն է: Տեղացի բնակիչները օգտագործում են սննդի մեջ գորտի մարմնի բոլոր մասերը` բացի ներքին օրգաններից: Ամբողջ աշխարհում պատրաստում են միայն գորտի տոտիկները, քանի որ կաշին և ներքին օրգանները թույն են պարունակում, որը կարող է հաշվված օրերի ընթացքում շարքից հանել առողջ մարդու լյարդը:  


Կասսավա


Կասսավան բույս է, որն օգտագործվում է բազմաթիվ երկրներում ազգային ճաշատեսակներ և ալյուր պատրաստելու համար: Բայց եթե կասսավան չլվանալ կամ սխալ պատրաստել, ապա այն կարող է մահացու դառնալ: Բույսի արմատները և տերևները ցիանիդ են պարունակում, որը մահաբեր թույն է:

 

Միրգ ակի


Միրգ ակին ծագումով Արևմտյան Աֆրիկայից է և հիմնականում գործածվում է Յամայկայի ազգային խոհանոցում: Արտաքինից միրգը շատ նման է տանձի, բայց կարմիր գույնի է: Հավաքել կարելի է միայն հստակ սահմանված ժամանակ՝ այն բանից հետո, երբ միրգը բացվի, և երևան դրա սերմերը: Ակին շատ թունավոր է: Խակ և շատ հասած ժամանակ մրգի բոլոր մասերը թույն են պարունակում: Ինչո՞ւ են մարդիկ ռիսկի դիմում: Ադրենալինի համար: Ամենախելամիտ համադրությունն է` ակին եփած ձկան և բանջարեղենի հետ:

 

Հսկայական թունավոր մեդուզա


Հսկայական թունավոր մեդուզան բնակվում է Ճապոնիայի ափերի մոտ: Նրա հիմնական սնունդը թյունոսն է, որը մեծ խնդիրներ է առաջացնում դրա պահանջարկի հետ շուկայում: Որպեսզի խուսափեն թյունոսի հայթայթման խնդիրներից, հսկայական մեդուզայից դելիկատես են պատրաստել: Հարկավոր է զգուշորեն հեռացնել թունավոր մասերը` թունավորումից խուսափելու համար:

 

Casu Marzu


«Casu Marzu»-ն ոչխարի պանիրն է Սարդինիայից: Նրա յուրահատկությունը այն է, որ վարակված է ճանճի ձվերով: Այս պանիրն արգելված է և վաճառվում է միայն անօրինաբար: Պանրի մեջ մտցված ձվերն արագացնում են ֆերմենտացիայի գործընթացը և շատ են փափկացնում այն: «Casu Marzu»-ի համը վառում է լեզուն, իսկ պանրից հոսում է հոտավետ հեղուկ lagrima անվամբ, այսինքն` արցունքներ: Ձվիկները չեն մարսվում և կարող են բազմանալ՝ առաջացնելով փսխում և ստամքոսի խանգարում:

 

Բուզինա


Բուզինան հաճախակի ավելացնում են ֆիտո-թեյերի, ջեմերի և այլ քաղցրավենիքների մեջ: Ե՛վ ծաղիկները, և՛ տերևները կարող են օգտագործվել բուզինայից գինի պատրաստելու մեջ: Բացի այդ` բուզինան շատ վիտամիններ է պարունակում, հատկապես վիտամին C: Բուզինայի հասած պտուղները անվտանգ են համարվում, բայց մի քիչ խակ պտուղները կարող են ցիանիդ պարունակել:

 

Տարանտուլ


Կամբոջայում դելիկատես է համարվում մեծ «ա-պինգ» սարդը՝ թունավոր տարանուլի տեսակներից մեկը: Սա Սկոուն քաղաքի ամենահայտնի ուտեստն է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել