
Թե որանով են իրական Սյամոյական լոլոները, կպարզեն տնտեսագետները, սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչու է Սյամոն ու իր «թիմը» փորձում հնարամտությամբ աչքի ընկնել կամ առաջացնել որոշակի սպասելիքներ արցախահայերի շրջանում՝ թքած ունենալով, թե որքանով են իրենց գաղափարներն իրականանալի՝ հաշվի առնելով Հայաստանի սեղմ հնարավութունները:
Ակնհայտ է, որ նպատակն արցախահայերի մոտ «աչոկ» հավաքլեն է, տպավոություն ստեղծելը, թե ինքը մի այնպիսի առաջնորդ է, որ ունի բոլոր խնդիրների լուծման բանալիները: Այլ կերպ ասած՝ Սյամոն պոպուլիզմով է զբաղվում՝ նմանակելով Նիկոլին: Ինչպես իշխանությունը բռնազավթելուց առաջ Նիկոլը համոզում էր հայաստացիներին, որ իշխանության գալու դեպքում մատի մեկ շարժումով վերջ կդրվեն բոլոր խնդիրներին, այնպես էլ հիմա Սյամոն է փորձում ինքնահաստատվել՝ օգտվելով մարդկանց անհույս վիճակից:
Չարժե բանի տեղ դնել մանիպուլյատորներին կամ հեշտ կյանքի ակնկալիքով ընկնել նրանց թակարդը. արցախցիների այս վիճակի մեղավորները չեն կարող թեթևացնել մարդկանց բեռը, քանի որ այլ են նրանց հեռահար նպատակները՝ որևիցե արցախցու շահից չբխող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել