Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական գործունեությանը վերադառնալու մասին։
Ֆրանսիացի մասնագետը Մադրիդի «Ռեալից» հեռացել է 2021 թվականին, և այդ ժամանակից ի վեր, չի աշխատել որևէ թիմում։
«Երբ ես ֆուտբոլիստ էի, կարող էի ընտրել գրեթե ցանկացած ակումբ, իսկ որպես մարզիչ՝ չես կարող 50 տարբերակ դիտարկել: Սովորաբար երկու կամ երեք հնարավորություն կա:
Եթե վերադառնամ ակումբային ֆուտբոլ, դա կլինի հաղթելու համար։ Այդ պատճառով ես դեռ չեմ գլխավորել ոչ մի ակումբ։ Կան այլ պատճառներ՝ օրինակ՝ լեզուն։ Որոշ հանգամանքներ դժվարացնում են առաջադրանքը։ Որոշ մարզիչներ կարող են պաշտոններ զբաղեցնել առանց տեղի լեզվի իմացության, բայց ես այլ մոտեցում ունեմ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/460846/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել