Aysor.am-ը գրում է.
Ջորջիայի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ ծխելը թողնել ցանկացողները պետք է պարբերաբար օգտագործեն գազաորված ըմպելիք։ Սակայն պետք է հիշել, որ ըմպելիքը խմել չի կարելի, այլ բերանը ողողել այն դեպքում, երբ առաջանում է ծխելու ցանկութուն:
Բանն այն է, որ այդ միջոցով բարձրանում է արյան մեջ շաքարի քանակը, քանի որ շաքարը նույնիսկ լեզվի վրա ընկնելով, կենտրոնացնում է ուշադրությունը և էներգիա է հաղորդում։ Իսկ դա օգնում է ուշադրությունը շեղել և մեծացնել ինքնավերահսկողությունը, երբ ծխելու անհագ ցանկություն է առաջանում։
Պրոֆեսսոր Լեոնարդ Մարտինը կարծում է, որ շաքարը խթանում է լեզվի վրա գտնվող ածխաթթուների պարզ սենսորները՝ ուղարկում է ուղեղի մոտիվացիայի կենտրոնի տվյալները, բարձրացնելով ուշադրությունը և զսպելու ունակությունը։ Շաքարն արգելակում է ամենապարզ որոշումներ կայացնելու ավտոմատ ռեակցիան, ստիպելով ուշադրությունը կենտրոնացնել ավելի բարդերի վրա։ Իսկ հայտնի է, որ առկա երկու առաջադրանքներից առաջինն ավելի շատ էներգիա է խլում։ Շաքարը ուժ կտա իրագործելու բոլոր խնդիրները, ներառյալ ծխախոտից հրաժարվելը։