Panorama.am-ը գրում է.

Արցախում բերքահավաք իրականացվել է ցանքս կատարված 60 000 հեկտարից շուրջ 46 000-ում: Ընդհանուր առմամբ հավաքված է ավելի քան 80 000 տոննա հացահատիկ, հեկտարի կտրվածքով միջին բերքատվությունը կազմում է 17 ցենտներ (այդ թվում` ցորենը 18, գարին` շուրջ 16): Բերքի իրացման խնդիր չկա` կայացած համապատասխան պայմանավորվածությունները պահպանվում են:

Նման տվյալներ ներկայացրել է Արցախի գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը` վարչապետ Արա Հարությունյանի անցկացրած հացահատիկային կուլտուրաների աշնանացանի բերքահավաքի ընթացքին և հաջորդ տարվա ցանքսի նախապատրաստական աշխատանքներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նախարարի խոսքով, ընթացքի մեջ է եգիպտացորենի բերքահավաքը. ըստ գյուղնախարարի, միջին բերքատվությունը կազմում է շուրջ 20 ցենտներ: Եգիպտացորենի գինը, սակայն, նվազել է` պայմանավորված բարձր բերքատվությամբ, ինչն ազդել է գնագոյացման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել