Հայտարարելով, որ Արցախի ղեկավարությունը, հասկանալով, որ Հայաստանի վրա հույս պետք չէ դնել, հույսը պետք է դներ սեփական ուժերի վրա այնպես, ինչպես 1992թ.-ին էր՝ Սյամոյի քարոզիչ Խանումյան Հայկը հայտարարել էր. «…որովհետև 92թ.-ին ոչ մեկը հույսը Հայաստանի վրա չէր դրել: 92թ.-ին հասկացան, որ պետք էր բանակը կառուցել, ամրացնել, ո՛չ միջազգային ուժերի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի վրա հույս պետք չի դնել և հաջողեցին»: Միաժամանակ նա անընդունելի էր համարել Հայաստանի հասցեին հնչող քննադատությունը՝ կապված Արցախին միայնակ թողնելու հետ:
Այն, որ Սյամոյի պուդելը անընդունելի է համարել Հայաստանի, հիմա Նիկոլի հասցեին հնչող քննադատությունները, զարմանալի չէ. դե շեֆը մեկ-մեկ Աննայի բանը բերանն է առնում, հագենում, հետևաբար՝ ինչո՞ւ դառնացնել Սյամոյի բերանը…Այստեղ առավել ուշագրավ է ստացվել Հայկոյի այն պնդումը, թե կարող էր կրկնվել 90-ակաների սցենարը:
Ակնհայտ է, որ այս պնդումն ուղղակի մերկապարանոց է, քանի որ այն ժամանակ նախ՝ աշխարհաքաղաքական իրավիաճկն էր բոլորովին այլ, ապա՝ Հայաստանում իշխանության էին մարդիկ, որոնք գիտեին հայրենիքի արժեքը՝ պատրաստ լինելով գնալ ցանկացած քայլի՝ Արցախի անկախությունը դե ֆակտո ֆիքսելու: Ու գնացին, հայրենիք ազատագրեիցն, մեզ էլ տասնամյակներ անց դե ֆակտո 42000-անոց Հայաստան թողեցին՝ հանելով սյամոների աչքը: Բայց եթե Հայաստանում իշխանության է 42000-ի համարյա կեսը վարի տված քաղաքական ուժը, որը թուրքական կրեատուրա է իրենից ներկայացնում, իմաստ ունե՞ր տոտալ կոտորածի վտանգի առաջ կանգնեցնելը բնակչությանը:

Պատասխանն ակնհայտ է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել