Operativ.am-ը գրում է.
Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է 5 մարդ, ևս 6-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել են ՌԴ-ի Ներքին գործերի նախարարության Հարավային տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունից:
LifeNews-ը փոխանցում է, որ Սոչի-Երևան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 2:40-ին Սոչի- Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում: Հայկական պետհամարանիշներով «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է մայթեզրին կայանված ԳԱԶ-53 բեռնատարին: Բախման արդյունքում երթուղայինը կողաշրջվել է:
Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները և փրկարարները: ՃՏՊ-ի հանգամանքները պարզվում են:
Զոհերի թվում 4 մեծահասակներ են և 8-ամյա երեխա: Երթուղայինով տեղափոխվելիս է եղել 15 մարդ: Միկրոավտոբուսի բոլոր ուղևորները, այդ թվում նաև վարորդը, ՀՀ քաղաքացիներ են: Տուժածներից 6-ին, այդ թվում՝ վարորդին, տեղափոխել են Գուլկևիչի քաղաքի բժշկական կենտրոն: Նրան այս պահին հարցաքննում են քննիչները: Հոսպիտալացվածների շարքում կա նաև մեկ երեխա:
Բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի հավանական մեղավորը ավտոբուսի վարորդն է. Վերջինիս խանգարել են հանդիպակաց մեքենայի լույսերը, ինչի հետևանքով էլ ուշ է նկատել իր առջև գնացող բեռնատարը և չնայած փոքր արագությանը, չի հասցրել արգելակել: Միկրոավտոբուսը գրանցված է Սևատ Սամվելի Գերորնյանի անունով, սակայն, որը լիազորագրով վարելիս է եղել Արմեն Նորայրի Գրիգորյանը: