Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է մոտ ապագայում իր մասնագիտական ծրագրերի մասին.
«Իմ կարիերայի ավարտը մոտենում է… դա հեշտ չէ գիտակցելը: Ես պետք է մտածեմ, թե կոնկրետ երբ պետք է խաղակոշիկներս կախեմ մեխից:
Ես ուղղակի կենտրոնացած եմ «Չելսիի» հետ պայմանագրիս վերջին տարին վայելելու վրա: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ տարի, բայց այս պահին ես շատ գոհ եմ իմ կարիերայից»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով Sky Sport Italia-ին։
Հիշեցնենք, որ Սիլվան «Չելսիին» միացել է 2020 թվականին։ Այս ընթացքում բրազիլացի պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 125 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում գոլեր չի խփել։ «Չելսիի» հետ Սիլվան 2020 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Եվրոպայի սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։