1in.am-ը գրում է.

Ամերիկյան ավիաընկերությունների ներկայացուցիչները խոստացել են իրենց ինքնաթիռները հասանելի դարձնել բարձր արագությամբ համացանցին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Հարցման ենթարկված ուղևորների 90 տոկոսը նշել է յուրաքանչյուր թռիչքի ժամանակ համացանցի հասանելիության անհրաժեշտությունը: Չնայած դրան՝ օդանավում Wi-Fi-ի համար պատրաստ է վճարել հարցվածների միայն 20 տոկոսը:

Ներկայում 10 հազար մետր բարձրության վրա համացանցի հիմնական խնդիրն այն է, որ անհնար է բոլոր ուղևորների համար ապահովել մեծ արագությամբ համացանցի հասանելիություն:

«Երբ համացանցը կիրառում է 30-ից ավելի մարդ, թրաֆիքը մեծանում է, արագությունը՝ ընկնում, իսկ էջերի ներբեռնման տևողությունն աճում է»,- ասել է Virgin America-ի գլխավոր տնօրեն Դևիդ Կուշը:

Ինքնաթիռների համար համացանցի խոշորագույն փրովայդեր Gogo Ink-ը նշում է, որ համացանցային նոր հնարավորությունները թույլ կտան նախկին 3 Մբիտի փոխարեն ունենալ 60 Մբիտ արագություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել