Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը լարված մթնոլորտում է անցնում։
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Նախքան նիստի մեկնարկը՝ զոհված զինծառայողներից մեկի հարազատը հարվածել է մեղադրյալներից մեկին։
Նիստը ընդմիջվել է:
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, ևս 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/watch/?v=1021949695710023
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել