1in.am-ը գրում է.
ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը կգնահատի Facebook-ի կողմից ծրագրված փոփոխությունների որակը: Այդ փոփոխությունները սոցցանցը ծրագրում է ներմուծել ծառայությունների կանոններ և օգտատերերի տվյալներին առնչվող քաղաքականություն:Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով կարգավորիչ մարմնի ներկայացուցչին:
Նոր կանոնների քննադատների կարծիքով, այդ թվում՝ ամերիկացի սենատոր Էդվարդ Մարկիի և 6 իրավապաշտպան կազմակերպությունների, փոփոխությունները Facebook-ին թույլ կտան օգտատիրոջ ցանկացած տվյալ փոխանցել երրորդ կողմին առանց նրանց թույլտվության՝ գովազդային նպատակներով կիրառելու համար: Ընկերությունը հերքում է գործող կանոններում փոփոխությունների փաստը՝ հաստատելով, որ տեքստի թարմացումը կոչված է միայն օգտատերերին բացատրել գործող քաղաքականության էությունը: