Lragir.am-ը գրում է.
Էմի Ուայնհաուսի հայրը պատմել է իր դստեր՝ նախկինում անհայտ երգի մասին: Այս մասին գրում է բրիտանական The Daily Star-ը:
Միտչ Ուայնհաուսի խոսքով, ձայնագրությունը գտնվել է ստուդիայում: Այդուհանդերձ, հայրը չի նշել, թե երբ կթողարկվի երգը:
Հայր Ուայնահուսը հայտարարությունն արել է դստեր 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ:
Տեղեկացնենք, որ Ուայնհաուսը մահացել է 2011 թվականի հուլիսին իր տանը: Մահվան պատճառն ալկոհոլի չարաշահումն էր:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/88170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել