Armsport.am-ը գրում է.
«Այաքսը» բաժանվել է գլխավոր մարզիչ Մորիս Ստեյնից։ Ակումբը հայտնել է, որ կողմերը որոշել են խզել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2026 թվականը։
«Ղեկավարությունը և ես եկանք այն եզրակացության, որ սա լավագույն լուծումն է, թեև շատ եմ ցավում։ Մարդիկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի վերադարձնեմ «Այաքսին» այնտեղ, որտեղ ակումբը պետք է լինի: Բայց ինձ չհաջողվեց դա անել»,- ասել է 49-ամյա մասնագետը։
Ամստերդամյան թիմը 8 խաղ է չի հաղթել։ Նիդերլանդների առաջնությունում երկրի ամենատիտղոսակիր ակումբը 7 խաղից հետո 5 միավորով նախավերջին տեղում է։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/459179/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել