Դերասանուհի, ինֆլյուենսեր Լիանա Վանոյանն ինստագրամյան իր էջում պարբերաբար հրապարակում է տեսանյութեր՝ ցույց տալով, որ ունի քաշի կորուստ: 

Լիանան տեղեկացրել է, որ տեսանյութն արվել է մեկ ամիս առաջ, իսկ այժմ  նա ևս 5 կիլոգրամով նիհարել է՝ տեղեկացնելով, որ 6 ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ կորցրել է 32 կիլոգրամ։ 

«Շատ լավ եմ զգում ինձ, չունեմ այն սարսափելի տանջանքները։ 2 աստիճան բարձրանալուց շունչս կտրվում էր, ալարում էի ոտքով մի տեղ գնալ, միայն տաքսիով: Տխրում եմ, որ ավելի շուտ չէի մտածում իմ առողջության մասին, ուտում էի գիշերները, խմում գազավորված ըմպելիքներ, ուտում ֆասթ-ֆուդ, շաքար: Ես՝ ինքս, ստեղծել էի իմ խնդիրներն ու կանգնել լուրջ առողջական խնդրի առաջ։ Իմ վիրահատությունը կյանքի փոփոխություն էր, այլևս երբեք չեմ ցանկանում վերադառնալ անցյալ, որտեղ առողջ չէի: Սիրելիներս, հոգ տարեք Ձեր առողջության մասին, մի թողեք վաղվան»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել